Նորություններ

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստ. Պաշտպաններին արգելում են մտնել դահլիճ

Այսօր նշանակված է «Նոր Հայաստան» փրկության հանրային ճակատի ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական հերթական նիստը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ինչպես նախորդ նիստերում, այս նիստից առաջ եւս դատական կարգադրիչները փորձեցին խուզարկել Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի պայուսակը, սակայն վերջինս հրաժարվեց:

Դատական կարգադրիչները հրաժարվեցին նրան ներս թողնել դատական նիստերի դահլիճ:

Մի շարք փաստաբաններ եւս հրաժարավում են թույլ տալ խուզարկել իրենց: Նրանց բոլորին դատական կարգադրիչներն արգելում են ներս մտնել դահլիճ:

Back to top button
Close