ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ գեղեցիկ ձեռքեր ունենալու համար

Մարդու մարմնում ձեռքերն առաջիններից են, որոնց վրա ժամանակը կործանարար ազդեցություն է ունենում: Դա տեղի է ունենում, քանի որ ձեռքի մաշկն ավելի բարակ է, քան դեմքինը, այդ պատճառով դրանք ավելի զգայուն են ծերության նշանների նկատմամբ:

Կործանարար ազդեցության հետ մեկտեղ հաճախակի լվացվելը եւ տարատեսակ տարրերի մշտական ներգործությունն ազդում են ձեռքի մաշկի վրա, եւ այդ պատճառով ձեռքերն ունեն ավելի շատ խնամքի կարիք: Բարեբախտաբար, քիչ ջանքերով հնարավոր է խնամել ձեռքերը եւ ազատվել անցանկալի երեւույթներից:

Ձեզ ենք ներկայացնում տնային միջոցներ, որոնք կօգնեն ցանկացած իրավիճակում:

Տնային պայմաններում պատրաստված միջոցներ

Ձեռքերի մաշկի երիտասարդացման համար

Ձու: Այս միջոցը կօգնի վերականգնել ձեռքերի առաձգականությունը: Այս բաղադրատոմսը պատրաստելու համար անհրաժեշտ է սկզբում առանձնացնել ձվի սպիտակուցը, վրան ավելացնել մեկ գդալ մեղր եւ խառնել: Այնուհետեւ քսել ձեռքերին եւ թողնել, որ չորանա: Վերջում լվանալ օճառով եւ ջրով:

Կարտոֆիլ: Այս հիանալի ու հզոր կարտոֆիլային միջոցը ձեռքերը կդարձնի ավելի հարթ եւ թավշյա: Անհրաժեշտ է վերցնել միջին չափի կարտոֆիլ եւ եփել: Հետո պատառաքաղի օգնությամբ տապակել եւ ավելացնել երկու ճաշի գդալ ձիթապտղի յուղ, երկու ճաշի գդալ մեղր ու կաթ եւ դնել սառնարան: Քսել ձեռքերին շաբաթական 2-3 անգամ եւ թողնել 15 րոպե, այնուհետեւ լվանալ ջրով եւ օճառով:

Մասուրի յուղ: Այս յուղը կապահովի մաշկի առաձգականությունը: Մերսել ամեն օր ձեռքերն այս յուղով, որպեսզի վերականգնեք ձեռքերի մաշկի ուժը:

Պայքար ձեռքի բծերի դեմ

Կիտրոն եւ շաքարավազ: Այս միջոցը շատ հեշտ է անել: Անհրաժեշտ է ճզմել ½ կիտրոնը, հյութը խառնել երկու թեյի գդալ շաքարավազի հետ եւ այն օգտագործել որպես սկրաբ՝ քսելով ձեռքերին: Այնուհետեւ լվանալ ձեռքերն օճառով եւ սառը ջրով:

Ձեռքերի խոնավացում

Նուշի յուղ: Անհրաժեշտ է ձեռքերը 5 րոպե դնել սառը ջրի մեջ, այնուհետեւ չորացնել եւ քսել այս յուղը: Հագնել բամբակյա ձեռնոցներ եւ թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան դրանք խոնավացած կլինեն:

Վազելին: Անհրաժեշտ է ընդամենը վազելինը քսել ձեռքերին եւ հագնել բամբակյա ձեռնոցներ ու թողնել ամբողջ գիշեր:

Այն, ինչ չի կարելի

Չպետք է կրծել եղունգները, այն ազդում է մաշկի վրա եւ նվազեցնում եղունգների աճը:

Ինչպես նաեւ անհրաժեշտ է խուսափել եռացրած ջրից, քանի որ այն կարող է այրել ձեռքի մաշկը: Դրա փոխարեն կարելի է օգտագործել տաք ջուր:

Պետք է նաեւ պաշտպանել ձեռքերը ցուրտ եղանակից: Անհրաժեշտ է միշտ ձեռնոցներ կրել, որպեսզի պաշտպանեք ձեռքերը:

Աղբյուր՝ kastory.ru

Ավելին
Back to top button
Close