Միջազգային
ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ շատ կարեւոր պայմանագրեր են կնքվելու

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ առաջիկա ամիսներին ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջեւ շատ կարեւոր պայմանագրեր են կնքվելու:
Նրա փոխանցմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները կայցելեն Կիև և տեղի կունենա ստորագրման պաշտոնական արարողությունը:
Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը այցելել էր ԱՄՆ, հանդիպել ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի հետ: