Նորություններ

Վարուժան Ավետիսյանը զենք վերցնելու կոչ է հնչեցրել

«Սասնա ծռեր» խմբավորման 14 անդամների այսօրվա դատական նիստի ընթացքում խմբավորման անդամներից Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց ժողովրդին: Նա, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասաց հետևյալը.

«Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»:

Այս հայտարարությունից հետո Վարուժան Ավետիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց դատարանը՝ նրան հեռացնելով դահլիճից:

Իսկ դատական նիստը ևս մեկ ժամով ընդմիջվեց:

Ավելին
Back to top button