Կյանքը Հայաստանում դարձյալ թանկացել է. ԱՎԾ-ն արձանագրում է 6 տոկոսանոց գնաճ սննդամթերքի շուկայում

Հայաստանում կյանքը դարձյալ թանկացել է: Ընդհանուր գնաճը 2017թ. հունվար-մայիսին կազմում է 2.1 տոկոս: ԱՎԾ հրապարակումների համաձայն հիմնականում թանկացել են սննդամթերքը եւ ոչ ալկոհոլային խմիչքները: Բարձրացել են նաեւ ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գները:
Ընդ որում, գնաճ նկատվում է թե անցած տարեվերջի, թե այս տարվա առաջին ամիսների նկատմամբ:
/LimiteText/
Կոնկրետ որն է պատճառը կամ ինչի հետեւանքն է գնաճը, երբ հատկապես միջազգային շուկաներում նկատվում է ընդհանուր գների անկում, այս մասին պաշտոնական որեւէ բացատրություն չի տրվել:
2.1 տոկոսանոց ընդհանուր գնաճը
Եվ այսպես, հիմա նկատենք, թե 2.1 ընդհանուր տոկոսանոց գնաճն ինչպես, ինչ ապրանքների թանկացման հաշվին է գոյացել:
Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ կատարում է սպառողական գների (սակագների) ամենամսյա դիտարկում: Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 452 ապրանք-ծառայություն (շուրջ 4000 ապրանք (ծառայություն)–ներկայացուցիչ): Ըստ այդմ գներն իջել են.
Հագուստի եւ կոշկեղենի շուկայում մոտավորապես 4 տոկոսի գնանկում է արձանագրվել անցած տարվա դեկտեմբեր ամսի համեմատությամբ:
Ռեստորանների ու հյուրանոցների ծառայությունների ոլորտում եւս գնանկում է նկատվել. 1.2 տոկոսով նվազել են գները:
Թանկացել են
Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը դեկտեմբերի նկատմամբ կազմում է 6 տոկոս:
Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմում է շուրջ 2 տոկոս:
Տրանսպորտը 4.6 տոկոսով է թանկացել:
Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ)՝ 6 տոկոսի գնաճ:
Թանկացել է սննդամթերքը
Ըստ ԱՎԾ-ի՝ հիմնականում թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ հիմնականում սննդամթերքը: Հացը, հացամթերքը, ալյուրը, ձավարեղենը չեն թանկացել:
Թանկացել է հիմնականում մսամթերքը, ձկնեղենը, կարագը, շաքարը, մրգերն ու բանջարեղենը:
Հիշյալ ապրանքատեսակների գնաճ արձանագրվել է ինչպես անցած տարեվերջի, այնպես էլ այս տարվա առաջին ամիսների հետ համեմատած:
Եվ այսպես, ընդհանուր մսամթերքը թանկացել է 3.2 տոկոսով: Խոզի միսն ամենաշատն է թանկացել՝ շուրջ 14.5 տոկոսով:
Ձուկը՝ 22.1 տոկոսով:
Յուղեր եւ ճարպեր՝ 1.8 տոկոս:
Կարագի շուկայում նկատվել է 6.5 տոկոսի թանկացում:
Մրգերի շուկայում՝ 13.8 տոկոսի գնաճ:
Բանջարեղենը թանկացել է 29 տոկոսով:
Շաքարի գինը բարձրացել է 7 տոկոսով:
Քրիստինա Մկրտչյան