Նորություններ

«Հարթակ» փառատոնի կազմակերպիչները գյումրեցիներին հետաքրքիր ժամանց են խոստանում

Գյումրիում հունիսի 10-ին և 11-ին կանցկացվի «Հարթակ» փառատոնը, որի շրջանակներում մշակութային մայրաքաղաքում նախատեսվում է 500 մասնակիցներով շուրջ 40 վարպետության դասեր կյանքի կոչել: Փառատոնի կազմակերպիչները հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում կներկայացնեն «Հարթակ» փառատոնի նպատակները՝ ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները սովորելու, փորձելու, անձնական փորձը ներկայացնելու և ինքնաբացահայտման հնարավորություն կունենան վարպետության դասերի, գործնական սեմինարների, փորձագետների ելույթների միջոցով: Իր գործունեության 2 տարիների ընթացքում փառատոնը մեկ հարկի տակ է համախմբել ստեղծագործ, նորարար և փորձառու մարդկանց՝ Գյումրիից, մայրաքաղաքից, ինչպես նաև տարբեր երկրներից:

2 տարի փառատոնն անցկացվել է մայրաքաղաքում, այս տարի, սակայն, կազմակերպիչները որոշել են այն տեղափոխել Գյումրի, քանի որ, ինչպես նշում են, իր մշակութային արժեքներով աչքի ընկնող քաղաքում հյուրերին շատ բան ունեն ցույց տալու: «Հարթակ 2017»-ի վարպետության դասերի բնագավառները զանազան են՝ մարտարվեստից մինչև կարպետագործություն, տեխնոլոգիայից մինչև արվեստ, սպորտից մինչև սնունդ:

Վարպետության դասերին զուգահեռ նախատեսվում է նաև հատկապես երեկոյան ժամերին փառատոնի մասնակիցների համար կազմակերպել շրջայցեր Գյումրու կենտրոնական հատվածներում, Ռիժկովի փողոցում ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք կկազմակերպվի:

 

Ավելին
Back to top button