Նորություններ

Գեղարքունիքի մարզի համայնքների բնակիչները փակել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Գեղարքունիքի մարզի ավելի քան 20 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք, փակելով Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, պահանջում են չեղարկել կառավարության որոշումը՝ համայնքների միավորելու մասին:

Ըստ գյուղաբնակների՝ կառավարության համայքնների խոշորացման ծրագիրը կխթանի արտագաղթը:

Համայնքների բնակիչները շուրջ 30 րոպե շարունակ փակ պահեցին ավտոճանապարհը, որից հետո ոստիկանության աշխատակիցների ջանքերով ճանապարհը բացվեց:

Տեղում է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Գյուղացիները ներկայացրին իրենց դժգոհությունները՝ պահանջելով, որ Անդրանիկ Հակոբյանն էլ իր վերադասին ներկայացնի խնդիրը:

Ճանապարհը բաց է, բայց բողոքի ակցիան առայժմ շարունակվում է:

Back to top button