ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ

Դպրոցների օպտիմալացմանը պատրաստվել էր պետք

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցում, անդրադառնալով դպրոցների օպտիմալացման սպասվող գործընթացին, նշում է, որ այն լավ պատրաստված չէ, և բացասական հետևանքները մեղմելու քայլերի հաջորդականություն դեռևս կառավարությունը չի նշում:

Վերջինիս կարծիքով օպտիմալացումն անհրաժեշտ գործընթաց է, սակայն երբ դա արվում է բիզնես մտածելակերպով և չի հաշվարկվում սոցիալական ազդեցության բաղադրիչը, այդ գործընթացը կարող է վնասել կրթական համակարգին:

Միաժամանակ Սերոբ Խաչատրյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել գյուղական դպրոցներին, որոնցից շատ-շատերն անմխիթար վիճակում են:

Ավելին
Back to top button