ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Եգիպտացորենի թելիկների բուժիչ նշանակության մասին

Եգիպտացորենը Եվրոպայում սկսեցին օգտագործել 15-րդ դարի վերջին՝ տեղափոխելով Կենտրոնական Ամերիկայից: Համեղ եւ հագեցած բույսը՝ եգիպտացորենը, արագ սկսեց աճել նոր հողատարածքներում: Դրա օգտակար հատկությունները դեռ վաղուց են նկատել, եւ այն օգտագործվել է ոչ միայն սննդի մեջ, այլեւ բուժիչ նպատակներով:

Եգիպտացորենը պատված է նուրբ բարակ թելիկներով: Այն պետք է հավաքել այն ժամանակ, երբ եգիպտացորենի հատիկները ձեռք են բերում կաթնային գույն:  

Եգիպտացորենի թելիկների օգտակար հատկությունները

Եգիպտացորենի թելիկները պարունակում են շատ օգտակար նյութեր: Ճարպաթթուները, եթերային յուղերը, վիտամին C-ն, թթուները դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա:

Եգիպտացորենի թելիկներն օգնում են մի շարք հիվանդությունների բուժման համար:

Ավանդական բժշկությունը եգիպտացորենի թելիկները կիրառում է լեղապարկի հիվանդությունների, հեպատիտի բուժման համար: Այն օգնում է նաեւ պայքարել ճարպակալման դեմ, քանի որ նրա մեջ առկա թթուն արագացնում է նյութափոխանակությունը, իսկ բուսախեժը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Այն օգտագործում են նաեւ ավելորդ քաշից ազատվելու  համար:

Թուրմ՝ պատրաստված եգիպտացորենի թելիկներից

1.Մեկ թեյի գդալ եգիպտացորենի թելիկներին ավելացնել 250 մլ եռացրած ջուր եւ թողնել 5 րոպե: Ստացված թուրմը քամել եւ խմել ուտելուց 5 րոպե առաջ 1/3 բաժակ: Այն կնվազեցնի ախորժակը եւ կօգնի շուտ հագենալ:

2.3 թեյի գդալ եգիպտացորենին ավելացնել 250 մլ ջուր եւ թողնել թրմվի 15 րոպե: Օգտագործել 100 մլ օրական 4 անգամ: Այն օժտված է միզամուղ հատկությամբ եւ օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, անցկացնում է այտուցվածությունը եւ պայքարում է ցելյուլիտի դեմ:

Թեյ՝ եգիպտացորենի թելիկներից

Մեկ ճաշի գդալ հաղարջի տերեւին, մեկ թեյի գդալ սեւ թեյին եւ 2 ճաշի գդալ եգիպտացորենի թելիկներին ավելացնել եռացրած ջուր եւ թողնել թրմվի: Այն օգնում է պայքարել քաղցրեղենի հակվածության դեմ:

Պետք է ուշադրություն դարձնել նաեւ եգիպտացորենի օգտագործման հակացուցումներին: Այն օժտված է հզոր միզամուղ հատկությամբ եւ կարող է պատճառ հանդիսանալ կալիումի զգալի կորստի համար: Անհրաժեշտ է օգտագործել լրացուցիչ վիտամիններ:

Պետք է հիշել նաեւ, որ  նիհարելու ցանկացած գործընթաց օրգանիզմի վրա համալիր ազդեցությունն է, որը բաղկացած է ճիշտ դիետաներից, ֆիզիկական վարժություններից եւ դրական տրամադրվածությունից:

Աղբյուր՝ kastory.ru

Ավելին
Back to top button
Close