Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Կիևից սխալմամբ Ադրբեջան ուղարկված ՀՀ քաղաքացին արդեն Կիևում է

ՀՀ քաղաքացի, 22-ամյա Ասատուր Խաչատրյանը հուլիսի 22-ին մեկնել է Ուկրաինա՝ Կիև՝ իրենց բարեկամների տուն: Կիևի օդանավակայանում պարզվել է, որ Ա. Խաչատրյանը որոշակի փաստաթղթային խնդիրներ ունի և նրան պետք է որ հետ ուղարկեին Հայաստան: Սակայն այնպես է ստացվել, որ Ա. Խաչատրյանին երեկ՝ հուլիսի 25-ին, սխալմամբ ուղարկել են Ադրբեջան՝ Բաքու: Այդ մասին Ա. Խաչատրյանի ծնողներին տեղյակ են պահել Կիևի օդանավակայանից, սակայն նրանք չեն հայտնել նրա հետագա ճակատագրի մասին:

Shamshyan.com-ը հայտնում է, որ Ասատուր Խաչատրյանը բարեհաջող իջել է Կիև, մայրը՝ Անուշ Խաչատրյանն արդեն խոսել է որդու հետ և իր շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օժանդակել են իր որդու վերադարձին:

Back to top button
Close