Սպորտ

Պաշտոնական․ Ունսուեն՝ «Սելտայի» գլխավոր մարզիչ

«Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեն գլխավորել է «Սելտան»։ Վիգոն ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 50-ամյա Ունսուեն 2 տարվա պայմանագիր է կնքել։

Ունսուեն փոխարինելու է արգենտինացի Էդուարդո Բերիցոյին, ով «Սելտան» գլխավորում էր 2014 թվականից և չի ցանկացել նոր պայմանագիր կնքել։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Խուան Կարլոս Ունսուեն կարող է «Բարսելոնայում» փոխարինել Լուիս Էնրիկեին, սակայն մարզչի և հարձակվող Նեյմարի տարաձայնությունից հետո այս թեման այլևս չշրջանառվեց։ Այժմ իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Էնրիկեին փոխարինելու է «Ատլետիկի» գլխավոր մարզչի պաշտոնը թողած Էրնեստո Վալվերդեն։

sport.times.am

Ավելին
Back to top button