Միջազգային

Ի՞նչ հարձակում է ծրագրել Մանչեսթրի ահաբեկչության հեղինակի եղբայրը

Մայիսի 22-ին Մանչեսթրում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակի կրտսեր եղբայրը՝ Հաշիմ Աբեդին եղել է այն խմբավորման անդամ, որը Լիբիայում ՄԱԿ-ի ներկայացուցչի դեմ հարձակում է ծրագրել: Ահաբեկչական ակտը ծրագրել են իրականացնել  2017 թվականի սկզբներին, երբ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտին Կոբլերին այցելելու էր Տրիպոլի: 

Հայտնի է, որ իրավապահ մարմինները բավականին երկար ժամանակ հետևել են խմբավորման գործունեությանը, ինչի  արդյունքում հնարավոր է դարձել կանխել ծրագրված ահաբեկչությունը:

 Աբեդին այդ խմբավորման կազմում ունեցել է բավականին լուրջ դերակատարություն:

Հավելենք, որ ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ Սալման Աբեդիի եղբայրը ձերբակալվել է Տրիպոլիում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: 

Ավելին
Back to top button