Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Պաշտպանն առաջարկում է դատապարտյալներին ներգրավել նոր բանտերի շինարարության աշխատանքներում

Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է, որպես զբաղվածության միջոց, նախատեսել կալանավորված անձանց և դատապարտյալների մասնակցությունը նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման գործում` նկատի ունենալով, որ ըստ «ՀՀ քրեակատարողական համակարգի զարգացման հայեցակարգի» նախատեսվում են քրեակատարողական ծառայության ենթակառուցվածքային բարեփոխումներ, որոնց ֆինանսական ապահովումը, խոշորացված հաշվարկով, կկազմի մոտ  20 միլիարդ  ՀՀ դրամ:

Հաշվի առնելով նոր ՔԿՀ-ների կառուցման հանգամանքը՝ Պաշտպանը մեկ անգամ ևս շեշտել է, որ անհրաժեշտ է նախատեսել այնպիսի միջոցառումներ և գործողություններ, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքները: Մասնավորապես՝ անհրաժեշտ է համապատասխան պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղի ու խնամքի խնդիրների լուծման համար և քրեակատարողական հիմնարկները համալրել թեքահարթակներով, անվասայլակներով և այլն:

Ի թիվս այլ առաջարկների, Պաշտպանը բարձրացրել է նաև ինքնախեղման հակում ունեցող, հացադուլ հայտարարած ազատազրկվածների իրավունքների պաշտպանության համար համապատասխան միջոցների նախատեսման հարցը, ինչպես նաև իր մտահոգությունն է հայտնել, որ իրականացվող բարեփոխումների արդյունքում ՔԿՀ-ների աշխատակիցների նվազման միտումը կարող է կոռուպցիոն ռիսկերի հնարավոր առաջացման պատճառ դառնալ:

 

  Պաշտպանի աշխատակազմ

Back to top button
Close