Նորություններ

Երեւան-Ստամբուլ-Երեւան. հայերը ապրուստ հայթհայթելու ճանապարհին

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակն այն վայրն է, որտեղ ամեն շաբաթ կայանում են  Երեւանից Ստամբուլ ուղեւորվող ավտոբուսները: Հիմնականում առեւտրով զբաղվող քաղաքացիներն են այս երթուղուց օգտվողները:  ՀՀ հազարավոր քաղաքացիներ իրենց ապրուստը որոնում են հենց հարեւան երկրում:

Մնացածի մասին արդեն խոսում է պաշտոնական վիճակագրությունը: Թուրքական ապրանքների ներկրումը կրճատելու իշխանությունների խոստումները այլ բան են ասում,  թվերը բոլորովին այլ: Բավական է նշել, որ նախորդ տարվա համեմատ  կրկնապատկվել է թուրքական ապրանքների ներկրումը:

Ուշագրավն այն է, որ ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկը տված եւ այդ հարցում  որեւէ հաջողության չհասած Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին է հատկապես զարկ տրվել թուրքական ապրանքների ներմուծման պրոցեսին: Փոխարենը նույնպիսի տեմպերով գործող իշխանությունները չեն խթանել արտահանումը:

Եթե 2008-2016 թվականների ընթացքում Հայաստան  ներկրվել է շուրջ 1,8 միլիարդ դոլարի թուրքական ապրանք, ապա Հայաստանից Թուրքիա  է արտահանվել ընդամենը 10 մլն դոլարի ապրանք:

Ավելին
Back to top button