Նորություններ

Քաղցկեղի համախտանիշներ, որոնք շատ հաճախ արհամարհում են

Քաղցկեղով հիվանդ կանանց, երբ նրանք ինչ-որ բան կասկածում են, վախը խանգարում է խորհրդակցել բժշկի հետ, եւ դա բնականաբար ճիշտ ճանապարհ չէ: Ուշադրություն դարձրեք նախանշաններին, որոնք հաղորդում է ձեր մարմինը, դա կարող է փրկել ձեր կյանքը:

Ահա որոշ ախտանիշներ, որոնք վտանգավոր են համարվում, նույնիսկ եթե դրանք միշտ չէ, որ խոսում են քաղցկեղի առկայության մասին, մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում դրանց կամ արհամարհում են, ինչը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ:

Քրոնիկ հազ, ցավ կրծքավանդակի շրջանում, սուր շնչառություն կամ հեւոց. քաղցկեղի որոշ տեսակներ, ներառյալ թոքերի քաղցկեղը եւ լեյկոզը, կարող են արտահայտվել բրոնխիտի եւ ուժեղ հազի ախտանիշներով: Որոշ հիվանդներ նշում են ցավեր, որոնք տարածվում են ուսից վերեւ եւ ձեռքերին:

Կրծքի փոփոխություն. կրծքի ուռուցքների մեծամասնությունը քաղցկեղ չի համարվում, սակայն դա չի նշանակում, որ պետք է թողնել առանց հետազոտության:

Պարանոցի ավշային հանգույցների, անոթային եւ աճուկային շրջանների այտուցվածությունը, սնունդը կուլ տալու դժվարությունը. եթե նկատում եք ավշային հանգույցների այտուցվածություն կամ կոշտ սնունդը կամ հեղուկը կուլ տալու հետ կապված դժվարություն, եւ վիճակը գնալով վատանում է, դա կարող է լինել սնկային ինֆեկցիա կամ կարող է լինել ավշային հանգույցի կամ մարսողական տրակտի քաղցկեղ, ամեն դեպքում անհրաժեշտ է բժշկի միջամտությունը:

Ստամոքսի փքվածություն, աղիների գործունեության փոփոխություն, արյունահոսություն. կանանց մոտ ստամոքսի փքվածությունն ամսվա ընթացքում բնական երեւույթ է, սակայն եթե այն չի անցնում մեկ կամ երկու շաբաթից, ապա ժամանակն է դիմել բժշկի, հատկապես, եթե այդ ամենն ուղեկցվում է արյունահոսությամբ կամ քաշի կորստով: Այդ ամենը կարող է նշանակել ձվարանի քաղցկեղ, սակայն հնարավոր է նաեւ հաստ աղիի, միզապարկի եւ երիկամի քաղցկեղի հավանականությունը:

Մաշկի փոփոխություն . եթե խալը փոխում է ձեւը, գույնը կամ չափը, ապա ժամանակն է դիմել բժշկի:

Այրոց. սթրեսը, ալկոհոլը եւ շատ սնունդը կարող է այրոց առաջացնել: Փորձեք որոշ ժամանակ փոխել սննդակարգը եւ տեսնել՝ այրոցը կրկին կլինի, թե ոչ: Եթե այն նորից կրկնվում է, ապա կարող է լինել ստամոքսի, կերակրափողի կամ ձվարանի քաղցկեղ:

Թուլություն կամ հոգնածություն. շատերը հոգնածություն կամ թուլություն են զգում լարված կենսակերպից, սակայն եթե այդ վիճակն անընդհատ է, ապա ինչ-որ խնդիր կա հաստատ:

Բերանի խոռոչի փոփոխությունները. եթե դուք ծխում եք, ապա ուշադրություն պետք է դարձնել բերանի խոռոչի կամ շուրթերի վրայի սպիտակ բծերին, քանի որ դա բերանի խոռոչի քաղցկեղի նախանշան է:

Ցավեր, հատկապես մեջքի շրջանում. պարբերաբար մեզանից յուրաքանչյուրի մոտ ինչ-որ տեղ ցավում է, այդ պատճառով հաճախ մենք ուշադրություն չենք դարձնում: Սակայն հաճախակի ցավերն ազդանշան են գլխուղեղի, ոսկորների, լյարդի, կաթնագեղձի եւ այլ տարատեսակ քաղցկեղների: Անհրաժեշտ է դիմել բժշկի:

Եղունգների փոփոխությունը. եղունգների անբացատրելի փոփոխությունները մատնանշում են քաղցկեղի տարատեսակները: Ուշադրություն դարձրեք, եթե եղունգները փոխել են գույնը, կամ նկատում եք սպիտակ կամ շագանակագույն բծեր:

Որովայնի ցավերը կապված են դեպրեսիայի հետ: Դեպրեսիայի ժամանակ որովայնի անբացատրելի ցավերը կարող են նշանակել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առկայություն:

Հաճախակի ինֆեկցիաները եւ տենդը. բարձր ջերմաստիճանը, որն առաջանում է առանց պատճառի, կարող է լինել սակավարյունության կամ արյան քաղցկեղի նախանշան:

Առանց պատճառի քաշի կորուստ. գրեթե բոլորը ցանկանում են ազատվել ավելորդ քաշից, սակայն քաշի կորուստն առանց սննդակարգի փոփոխության կամ ֆիզիկական վարժության կարող է մատնանշել լուրջ խնդրի առկայության մասին: Առանց պատճառի քաշի կորստի ամենատարածված պատճառը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարումն է, սակայն կարող է լինել նաեւ որովայնի, թոքերի կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով:

Աղբյուր՝ kastory.ru

Back to top button
Close