Նորություններ

«Մահ ռեժիմին, ազատություն…». մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստը

Շենգավիթ վարչական շրջանի ընդահանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Նոր Հայաստան» ճակատի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Նիստը սկսվեց ու մի քանի րոպե անց ավարտվեց: Սկզբից մինչեւ վերջ հնչում էին վարկարկումներ դահլիճում:

«Մահ ռեժիմին, Ժիրայր-Ժիրայր, ազատություն…» վանկարկումներով դիմավորեցին Ժիրայր Սեֆիլյանին եւ Գեւորգ Սաֆարյանին:

Ապակե պատի պատճառով դահլիճում նստածների համար լսելի չէր դատական նիստի մանրամասները, ինչը հարուցեց հանրության դժգոհությունը: Նրանք ձայն էին պահանջում:

Հիշեցնենք Քրեական գործը հարուցվել է մայիսի 20-ին` Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով:

Հենց այս պատահարից մեկ ամիս անց Սեֆիլյանին մեղադրանք առաջադրվեց: Սեֆիլյանին եւ մյուս 8 անձի մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ գրավելու համար:

Back to top button
Close