Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Երեւանցիները տոնեցին սպասված հաղթանակը

Երեկ երեկոյան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տրանսպորտի ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որտեղ հանձնարարել է կասեցնել ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երեւանի քաղաքապետի որոշումը: Այս կապակցությամբ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են սկսվել: «Ոչ ոք Հայաստանում այլեւս կորցնելու ոչինչ չունի,-գրում է օգտատերերից մեկը`ավելացնելով,- նրանք ամեն ինչ կորցրել են` հավատը երկրի ապագայի նկատմամբ, երկրի վերակառուցման հնարավորությունը եւ չեն ցանկանում, որ իրենց երեխաները ապրեն այսպիսի երկրում, որն այսպիսին դարձավ աչք փակելու հետևանքով»: Մեկ ուրիշը գրում է`այս ամենը սովորեցրեց մեզ միասնական լինել և դժգոհություն հայտնել բարի մթնոլորտում ու ժպիտների ներքո: Նշվում է նաեւ, որ քաղաքապետարանում դա համարել են ժամանակավոր կասեցում, բայց իրականում սա հասարակության, մեր երիտասարդների ու ազատ քաղաքացիների հաղթանակն է:
Մայրաքաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ տոնելու շուրջ մեկ շաբաթ տեւած իրենց պայքարի հաջողությունը: Նրանք երթով անցել են Երեւանի մի շարք կենտրոնական փողոցներով, հասել մինչեւ Մաշտոցի պուրակ, որտեղ հնչել է երաժշտություն: Հավաքվածները միմյանց շնորհավորել են հաղթանակի առթիվ, երգել ու պարել, ապա շարժվել դեպի Կառավարության շենք, պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Քաղաքացիներն այնուհետ շարժվել են դեպի Հյուսիսային պողոտա: Հաղթական հանգրվանը եղել է Ազատության հրապարակում: «Մենք ենք տերը մեր երկրի»՝ վանկարկել են երթի մասնակիցները, գրկել միմյանց ու համբուրել:
Back to top button
Close