Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Միջազգային

Օբաման Սպիտակ տանը Ռամադանին նվիրված ընթրիք է կազմակերպել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը իֆթար` մահմեդականների համար սուրբ Ռամադան տոնին նվիրված ընթրիք է կազմակերպել, հաղորդում է Սպիտակ տունը:

Հանդիսավոր ճաշը կազմակերպվել է Սպիտակ տան ճաշասրահում: Հրավիրված են եղել Կոնգրեսի որոշ պատգամավորներ, մահմեդական երկրների դեսպաններ, ինչպես նաև հայտնի ամերիկացի մահմեդականներ: Բարաք Օբաման հյուրերին դիմել է ավանդական ողջույնի խոսքով` Ռամադան կարիմ: Օբամայի խոսքերով՝ մահմեդականներն իրենց ներդրումն են ունեցել Ամերիկայի կառուցման գործում՝ բառի բուն իմաստով:

«Մահմեդական էմիգրանտների և ֆերմերների սերունդն օգնել է կառուցել երկաթգծեր և կառուցել մեր քաղաքները: Մահմեդականներն օգնել են մեզ կառուցել մեր որոշ երկնաքերերը»,- ասել է Օբաման իր ելույթում:

 

Տաթև Ֆռանգյան

ria.ru

Back to top button
Close