Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Միջազգային

Ջորջ Բուշը հանուն քաղցկեղով հիվանդ երեխայի սափրել է իր գլուխը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մաքուր սափրել է իր գլուխը ի նշան համերաշխության քաղցկեղով հիվանդ 2 տարեկան տղայի հետ:

Լեյկեմիա (այրան քաղցկեղ) հիվանդությամբ տառապող փոքրիկը, ով այդքան հուզել է ԱՄՆ նախկին նախագահին, հանդիսանում է նրա պահակային ծառայության աշխատակիցներից մեկի որդին: Հանուն համերաշխության Ջորջ Բուշ ավագին միացել են նաեւ թիկնապահի տասնյակ գործընկերներ: Նրանք խմբով լուսանկարվել են, որը արագ տարածվել է թերթերում եւ ամսագրերում: Այս ակցիայով նախկին նախագահը եւ նրան միացած անձինք ցանկացել են հանրության ուշադրությունը հրավիրել հիվանդ երեխաների խնդիրներին:

Բուշը խոստովանել է, որ իր համար դժվար չի եղել նման արարք կատարելու որոշում կայացնելը, հաղորդում է «CBS News»-ը:

Այսքան մեծ ուշադրությունը հիվանդ երեխաների նկատմամբ  նախկին նախագահի կողմից այնքան էլ զարմանալի չէ: Նրա դուստր Ռոբինը նույնպես տառապել է արյան քաղցկեղ հիվանդությամբ, եւ աղջիկը մահացել է 1953թ.-ին երեք տարեկան հասակում:

Իսկ երկու տարեկան Պատրիկը՝ լուսանկարի հերոսը, ով նախորդ տարվա գարնանից ախտորոշվել է լեյկեմիա հիվանդությամբ, իրեն շատ լավ է զգում: Բժիշկները հուսադրող կանխատեսումներ են անում նրա առողջանալու մասին:

Back to top button
Close