Շվարցենեգերը մտադիր է նկարահանվել «Տերմինատորի» 6-րդ մասում
Հոլիվուդյան դերասան եւ Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մտադիր է նկարահանվել «Տերմինատոր» ֆիլմի 6-րդ մասում, հաղորդում է The Mirror-ը:
Դերասանը պատմել է, որ վերջերս հանդիպել է ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի հետ, որպեսզի քննարկի բլոքբասթերի շարունակության հարցը:
««Տերմինատորը» վերադառնում է: Աշխատանքներ են տարվում: Քեմերոնը մի քանի լավ գաղափար ունի: Ես կլինեմ ֆիլմում»,-հայտարարել է Շվարցենեգերը, ով շուտով կդառնա 70 տարեկան:
Հիշեցնենք, որ ֆիլմի 5-րդ մասը մեծ էկրան է բարձրացել 2015թ.-ին:
Շվարցենեգերը որպես դերասան առաջին անգամ նկարահանվել է 1970 թ.-ին՝ «Հերկուլեսը Նյու Յորքում» ֆիլմում։ Նրա մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Կոնան-բարբարոսը», «Կոնան-կործանողը», «Տերմինատոր», «Կոմանդոս» եւ «Գիշատիչը» ֆիլմերը։ Նրա հայրենի քաղաքում ցանկացել են կառուցել Տերմինատորի հուշարձանը, սակայն դերասանի խնդրանքով նախագիծը չի իրականացվել։
Աղբյուր՝ The Mirror
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան