Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Գյումրիի թանգարանները կեսգիշերին

2017 թվականին «Թանգարանների գիշեր» միջոցառումը Հայաստանում անցկացվեց  մայիսի 20-ին: Այն իրականացվում է Մշակութային ժառանգության պահպանության բնագավառում ամենահին միջազգային կազմակերպություններից մեկի` Թանգարանների  միջազգային  խորհրդի  /ԻԿՕՄ/ առաջարկով: 1977 թվականից ի վեր մայիսի 18-ը՝ «Թանգարանների միջազգային օրը» համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների, ավելի քան 30 հազար թանգարանների` կոչ անելով տարվա համար առաջարկված թեմայի շրջանակում հանդես գալ հատուկ միջոցառումներով ու նախաձեռնություններով: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է` «Թանգարանները և մշակութային լանդշաֆտները»: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր՝ թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Գարնանային ակցիային մասնակցում է Հայաստանում գործող հարյուրից ավելի  թանգարան:

Զարմանալիորեն այս տոնը հասցրեց ընդունվեց եւ սիրվել Հայաստանում: Գյումրիում երեկ ամբողջ գիշեր քաղաքացիների եւ զբոսաշրջիկների ակտիվ հոսք էր դեպի թանգարաններ:

Ասլամազյան քույրերի թանգարան

Ասլամազյան քույրերի պատկերասրահը բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։ Պատկերասրահը կառուցվել է 1980-ական թվականներին՝ որպես ուսումնական հաստատություն։ Պատկերասրահի շենքը երկրաշարժից հետո մասամբ վնասվել է, իսկ կանգուն մնացած հատվածը տրամադրվել է անօթևաններին։ 2004 թվականին վերակառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով։

Մարիամ Ասլամազյանի 80-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը Գյումրի քաղաքին են նվիրել իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ:aslam

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Լենինականի տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։ 1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, շենքում հանգրվանել են երկրաշարժից անօթևան բազմաթիվ ընտանիքներ, որոնց Գյումրու քաղաքապետարանը 2000-2002 թթ. հատկացրել է բնակարան: Իսկ բանաստեղծի տունը դարձել է նրա տուն-թանգարանը: Այնտեղ պահպանվել են ձեռագրեր, իրեր, որոնք Հովհաննես Շիրազինն են:

Տուն-թանգարանում են նաեւ Շիրազի աշխատասենյակի իրերը՝ ակնոցը, ձեռագրերը, հեռախոսը, կոստյումը:shiraz3 shiraz2 shiraz1

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ եկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած շինարարությունն ընդհատվեց՝ ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար[1]։

Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով՝ այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։

Թանգարանում վերականգնված են բանաստեղծի աշխատասենյակը, Իսահակյանների հյուրասենյակը, ննջասենյակը, խոհանոցը, մառանը և թոնրատունը։

Թանգարանի կահավորանքը պահպանվել է այնպես, ինչպես հեղինակի կենդանության օրոք է եղել։ Այստեղ կարելի է տեսնել Իսահակյանի անձնական հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, որտեղ ծնվել է նրա առաջին ստեղծագործությունը, փայտե մանկական օրորոցը և այլն։

Այստեղ է գտնվում նաև ասեղնագործված սեղանի սփռոցը և բարձը, հեղինակի շատ սիրելի սուրճի պատրաստման ամանը, բավական մեծ եվրոպական ոճի հայելին, 2 մ բարձրությամբ փայտե քանդակը, որը հանրահայտ գրողի դիմաքանդակն է։

Թանգարանում կարելի է ծանոթանալ ոչ միայն մեծ բանաստեղծին առնչվող մասունքներին, այլև 19-րդ դարի վերջին քառորդի ունևոր գյումրեցու կենցաղին, նիստուկացին։avetiq5 avetiq4 avetiq3 avetiq2 avetiq1 avetiq

Back to top button