Միջազգային
Նյու-Յորքում մեքենան մխրճվել է բազմության մեջ. կան տասնյակ վիրավորներ եւ 1 զոհ
Նյու-Յորքում մեկ մարդ է զոհվել, 22-ը վիրավորվել են ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Թայմս-սքվեր հրապարակում:
Նախնական տվյալներով, ավտոմեքենան մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ: Զոհվածը 18-ամյա աղջիկ է, իսկ նրա 13-ամյա քույրը վիրավորների թվում է:
Վարորդը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են: Նա Բրոնքսի 26-ամյա բնակիչ Ռիչարդ Ռոխասն է, ով 2 անգամ ձերբակալվել է ալկոհոլ եւ թմրանյութեր օգտագործած վիճակում մեքենա վարելու համար:
Նյու-Յորքի իշխանությունները միջադեպը դիտարկում են որպես ահաբեկչություն, հայտարարել է քաղաքապետ Բիլ Դը Բլազիոն: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան