Սպորտ
Լա լիգա. Մեսսին` ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի առաջնության ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է Լա լիգայի պաշտոնական կայքը:
Արգենինացին նշված ժամանակահատվածում մասնակցել է Պրիմերայի 6 խաղի, որոնցում դարձել է 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ապրիլի լավագույն մարզչի մրցանակին է արժանացել «Մալագան» գլխավորող Միչել Գոնսալեսը:
Իսպանացու ղեկավարությամբ անդալուզցիները 6 հանդիպումներում 4 հաղթանակ են տոնել: