Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 152

Notice: Trying to get property 'user_email' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 230

Notice: Trying to get property 'display_name' of non-object in /var/www/html/wp-content/plugins/wordpress-seo/frontend/schema/class-schema-person.php on line 236
Նորություններ

Անժամկետ նստացույց քաղաքապետարանի մոտ

Այս պահին քաղաքապետարանի մոտ են հավաքվել բազմաթիվ ակտիվիստներ: Նրանք պահանջում են անհապաղ աշխատանքից հեռացնել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան Տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբուրձումյանին:

Քաղաքապետարանի մուտքը փակված է բազմաթիվ ոստիկաններով, սկզբում նրանք փակել էին նաև դեպի քաղաքապետարան տանող մայթը, սակայն հետո բացեցին: Ակտիվիստները ձեռքներին պահած ունեն հետևյալ գրությամբ պաստառներ՝ «Տարոն սիրուն չէ», «Բարձր և կանոնավոր աշխատավարձ վարոդներին», «Ավելի լավ գծատեր»:

Այստեղ են նաև ոչ միայն քաղաքացիական ակտիվիստներ, այլև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

13:17 (ԼՐԱՑՎԱԾ)

Ակտիվիստներն այս պահին ուզում են նամակ հանձնել քաղաքապետարան, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս, որպեսզի նրանք գլխավոր մուտքից հանձնեն, այլ ասում են, որ ինչ-որ պատուհանից հանձնեն: Նամակում ակտիվիստները ներկայացրել են հետևյալ պահանջները՝ քանի դեռ աշխատանքից չեն հեռացվել Հենրիկ Նավասարդյանը և Միսակ Համբարձումյանը, իրենք քաղաքապետարանի մոտից չեն հեռանալու: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Տարոն Մարգարյանին ապօրինի որոշում կայացնելու համար: Երիտասարդները պնդում են, որ իրենք կհանձնեն նամակը, իսկ Օսիպյանը զգուշացնում է, որ եթե այսպես շարունակեն, ապա պատասխանատվության կենթարկվեն: Ակտիվիստները վանկարկում են՝ «Տարոն, выходи», «Մենք ենք տերը մեր երկրի» և այլ կարգախոսներ:

13:41 (ԼՐԱՑՎԱԾ)

Ակտիվիստները անժամկետ նստացույց են հայտարարել քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով Հենրիկ Նավասարդյանի ու Միսակ Համբարձումյանի հարաժարականը:

Լիլիթ Թադևոսյան

Back to top button
Close