Իսպանիայի վթարված գնացքի վերջին վագոնների ուղևորները զոհվել են կրակի մեջ

Իսպանացի հետաքննիչները շարունակում են բացահայտել գնացքի վթարի բոլոր հանգամանքները: Ինչպես հաղորդում է НТВ-ն` հիմնականում տուժել են վերջին վագոնները, որոնք միացված են եղել հիմնական կազմի պոչին: Այս գնացքը երկու լոկոմոտիվ է ունեցել, և դիզվառելիքը երկրորդից փաստացիորեն լցվել է վերջին երկու վագոնների մեջ: Մարդիկ հայտնվել են այրվող թակարդում, և փաստացիորեն բոլորը մահացել են:
Վերջին տվյալների համաձայն` զոհերի ընդհանուր թիվը կազմում է 80 մարդ, ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է: Մինչ օրս հիվանդանոցում գտնվում է 95 մարդ, որոնցից 36-ի վիճակը գնահատվում է ծանր: Տեղի ֆուտբոլի դաշտն այսօր վերածվել է դիահերձարանի, քանի որ այնտեղ իրականացվում են մարդկանց ճանաչման գործընթացը: Մինչ օրս ավելի քան 10 մարդու ինքնությունն անհայտ է: Քննիչներն հարցաքննում են մեքենավարին, որն այժմ ևս գտնվում է հիվանդանոցում: 52-ամյա Ֆրանցիսկո Խոսե Գարսոնի ցուցմունքները, ով 30 տարվա մեքենավարի աշխատանքային փորձ ունի, կդառնան այն կարևոր հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչ է կատարվել: Վթարի պատճառն են անվանում արագության չարաշահումը: Դեռևս մի քանի տարի առաջ այս նույն մեքենավարը կարողացել է ճանապարհի այս վտանգավոր հատվածում մինչև 200 կմ/ժ արագությամբ ընթանալ:
Տաթև Ֆռանգյան