Սպորտ
Օբամեյանգը համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգն ամռանը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն»:
Գերմանական «Bild» պարբերականը հայտնում է, որ գաբոնցին հանդիպել է փարիզցիների մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ ու համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը, ըստ որի տարեկան ստանալու է 14 միլիոն եվրո:
Նշվում է, որ տրանսֆերի մասին հայտարարվելու է մայիսի 27-ին կայանալիք Գերմանիայի Գավաթի եզրափակչից հետո, որում դորտմունդցիները մրցելու են Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: