ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Մի քանի միջոց այտուցվածության բուժման համար

1.Երեք կիտրոնը կեղեւով եւ 125գր ծովաբողկը միասին աղալ: Այս խառնուրդն օգտագործում են առավոտյան եւ երեկոյան 1 թեյի գդալ ուտելուց 10-15 րոպե առաջ:

2.Վերցնել 1 ճաշի գդալ մաղադանոս, ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր եւ թողնել, որ թրմի 10 ժամ: Պատրաստի թուրմը խմել ամբողջ օրվա ընթացքում:

3.Մեկ բաժակ սառը հանքային ջրի մեջ ավելացնել կեչու 5-7 տերեւ եւ թողնել մեկ գիշեր: Քամած թուրմը շատ օգտակար է աչքերի շուրջ առաջացած այտուցվածության համար:

4.Ոտքերի այտուցվածության դեպքում եռացնել 0,5 կգ կաղնու կամ շագանակի ճյուղերը, թողնել կես օր, այնուհետեւ 30 րոպե ոտքերը դնել այդ ջրի մեջ 10 օր շարունակ:

5.Մեկ թեյի կտավատի սերմը լցնել մեկ լիտր եռացրած ջրի մեջ եւ եռացնել 15 րոպե: Փակել կաթսայի կափարիչը եւ թողնել, որ թրմվի: Ստացված թուրմը խմում են յուրաքանչուր 1,5-2 ժամը մեկ կես բաժակ:

6.Քթի այտուցվածությունը վերացնելու համար անհրաժեշտ է քիթը լվանալ ծովի աղի լուծույթով: Եվս մեկ միջոց. անհրաժեշտ է ջուր, աղ եւ 2 կաթիլ յոդ: Քիթը լվանալու համար կարելի է օգտագործել ներարկիչն առանց ասեղի:

7.Մաղադանոսի տերեւների եւ արմատի փոշին կամ թուրմն օգտագործում են որպես միզամուղ: Փոշին օգտագործում են օրական 3-5 անգամ 0,5-1,0 գր ուտելուց առաջ: Արմատից եւ տերեւից թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ այդ խառնուրդից լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թողնել, որ թրմվի 8-10 ժամ եւ խմել ամբողջ օրվա ընթացքում:

8.Լոգանք ոտքերի այտուցվածության համար. 100 գր սոճու կոները հասցնել եռման աստիճանի, այնուհետեւ թողնել, որ սառչի: Սառելուց հետո ավելացնել սառը ջուր եւ ոտքերը դնել այդ ջրի մեջ 15 րոպե:

9.Խմել 2 ճաշի գդալ սոխի հյութ. երեկոյան մաքրել սոխը, կտրատել բարակ շերտերի ավելացնել մի քիչ շաքարավազ եւ թողնել մնա գիշերը: Առավոտյան քամել եւ խմել հյութը:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button