Նորություններ

«Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու»

Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:

Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների, որոնց հուսին եք մնացել այսօր՝ ձեր կորցրած արժանապատվությունը հանձնելով նրանց ճարպկությանն ու հնարամտությանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի բացահայտումն իրականում մի պարզ ճշմարտություն էր, որից տեղյակ էին բոլորը, բայց չգիտեին անուն առ անուն: Ու ի՞նչ են ակնկալում այդ անունները իշխանահաճո դատարաններից: «Արդարության» վերականգնո՞ւմ: Ենթադրենք՝ «վերականգնվեց»: Ի՞նչն է փոխվելու: Միևնույնն  է, այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու:

«Բարև Երևանը» դատապարտում է իշխանությունների կազմակերպած հետապնդումը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հանդեպ՝ ի դեմ Դանիել Իոաննիսյանի, և հայտարարում, որ զորավիգ է լինելու նրան:

Գագիկ Բաղդասարյան

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Back to top button