Նորություններ

Միջազգային հանրությունը ներկայացնող երիտասարդությունը քննարկել է կրոնի դերը խաղաղաշինական գործընթացներում

HWPL-ի կրոնական երիտասարդության խաղաղարար ճամբարը Կամբոջայի Ֆնոմ Պեն քաղաքում. Ֆնոմ Պեն — Հաշվի առնելով կրոնի անունից հայտարարված պատերազմների հետևանք հանդիսացող  ժամանակակից հակամարտությունների սպառնալիքը մարդկության ապագային՝ Կամբոջայի բուդդիստական համայնքի ներկայացուցիչների և կրոնական տարբեր ուղղվածությամբ երիտասարդների ջանքերով կազմակերպվեց խաղաղաշինական նախաձեռնությունները սատարող միջոցառում, որի նպատակն էր ստանձնել խաղաղության գաղափարին նվիրված երիտասարդների համագործակցության ցանցի ստեղծումը։

Միացյալ ազգերի կազմակերպության Հանրային տեղեկատվության վարչությանը կից գործող «Երկնային Մշակույթ, Համաշխարհային Խաղաղություն, Լույսի Վերականգնում» (HWPL) հասարակական կազմակերպությունն ապրիլի 1-ից 4-ը Կամբոջայի Ֆնոմ Պեն քաղաքում բուդդիստական վանականների հետ համատեղ հյուրընկալեց HWPL-ի կրոնամետ խաղաղարար երիտասարդության ճամբարին։ Ավստրալիայից, Կամբոջայից, Հարավային Կորեայից, Շրի Լանկայից և Միացյալ Նահանգներից ժամանած ավելի քան 40 երիտասարդներ այստեղ քննարկում ծավալեցին կրոնական հակամարտությունների պատճառների և հնարավոր լուծումների շուրջ։

Այցելելով Ֆնոմ Պենում բուդդիստական և իսլամական կրոնները ներկայացնող Ուաթ Օունալոմը և Ալ-Սերկալ մզկիթը՝ մասնակիցները հնարավորություն ունեցան մտքեր փոխանակել այդ կրոններից յուրաքանչյուրի հիմքում ընկած դավանանքի ակունքների շուրջ։

17910752_1526662234045707_1995375002_n

Որպես ճամբարի հիմնական կազմակերպիչ՝ Սանգհայի գերագույն խորհրդի քարտուղարության Արարողակարգերի և միջազգային հարաբերությունների գրասենյակի ղեկավար Օեուն Սամ Արտը ներկայացրեց միջոցառման նպատակը։ «Խաղաղություն կերտելու համար հարկավոր է խաղաղության ուղերձը հասանելի դարձնել ողջ աշխարհի մարդկությանը։ Երբ մարդիկ հասկանան և ընդունեն տարբեր դավանանքներ, դա ի վերջո կնպաստի խաղաղության և երջանկության կերտմանը»։ Խաղաղության ճամբարը միջազգային մակարդակով կազմակերպված ճամբար է, որի հիմքում ընկած է նվիրվածությունը կրթության տեսլականին։ Որպես Բնական գիտությունների գրադարանի հիմնադրամի նախագահ՝ սոցիալական ոլորտում նա ակտիվ գործունեություն է ծավալում կրթությունը երիտասարդներին առավել հասանելի դարձնելու գործում։  «Երիտասարդների համար կրոնական խաղաղարար ճամբարի բացումը հնարավոր եղավ միայն Կամբոջայի բուդդիստական և իսլամիստական համայնքների միջև խորը գործընկերային կապերի շնորհիվ։ Կրոնական կարգերը պահպանելու և միևնույն ժամանակ մզկիթը որպես ճամբարի տարածք օգտագործելու անհրաժեշտությունը ստեղծեցին որոշ դժվարություններ։  Դա հետևանք էր երկարատև, վստահության վրա հիմնված երկխոսության, որի առաջնորդող սկզբունքներն էին համակեցությունն ու կամբոջացի կազմակերպիչների հսկայածավալ ջանքերը»։

Իր գործունեության կեսից ճամբարը ներգրավեց ավելի մեծ թվով մասնակիցների, ովքեր եկան համախմբվելու «կրոն» և «խաղաղություն» եզրույթների շուրջ։ Ֆնոմ Պենի ուսանողական զարգացման ինստիտուտը ներկայացնող Ան Ռոսմանը ճամբարի մասին իմացել էր աղոթելու նպատակով մզկիթ կատարած այցելության ժամանակ և հենց այդ ժամանակ էլ որոշել էր միանալ հատուկ միջոցառմանը։ Ճամբարում նա ընդգծեց առաջնորդների դերի կարևորությունը միջկրոնական հաղորդակցության մեջ։ «Այսպիսի ֆորումներ պետք է կազմակերպեն ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ առաջնորդները, որպեսզի կարողանան ներգրավել մարդկանց՝ հնարավորություն տալով վերջիններիս սովորել միմյանցից»,- ասաց նա։

Կանասաստրայի համալսարանի դասախոս Պեն Վիբոլն ընդգծեց Կամբոջայում հոգևոր առաջնորդների կողմից միջկրոնական երկխոսություններ կազմակերպող ինստիտուտ ունենալու  կարևորությունը։ «Մեր նպատակը մեկն է՝ խաղաղությունը։ Եվ մեզ հարկավոր է ֆորում։ Միակ խնդիրն այն է՝ ինչպես մեկտեղել մարդկանց՝ ընդհանուր նպատակը կիսելու համար»,- նշեց նա։

Հիմնվելով Միացյալ ազգերի կազմակերպության Խարտիայով սահմանված խաղաղության սկզբունքի և միջազգային այլ փաստաթղթերի վրա՝ HWPL-ի Խաղաղության և պատերազմի դադարեցման մասին հռչակագիրն անդրադառնում է միջազգային իրավական հիմնադրամի կողմից վեճերը լուծելու, ազգային/կրոնական ինքնությունը պահպանելու և խաղաղության մշակույթ տարածելու միջոցով խաղաղաշինությանը միտված միջազգային համագործակցությանը։ Կրոնի ասպարեզում HWPL-ն առաջարկում է միջկրոնական հաղորդակցության հանդեպ միանգամայն նոր մոտեցում։ Կրոնների խաղաղության միջազգային դաշինքի՝ (WARP) աշխարհի 120 երկրներում գործող գրասենյակները լավ հնարավորություն են ընձեռում ուսումնասիրել գրվածքներ տարբեր կրոններից և քննարկել մարդկությանը խաղաղ աշխարհ կառուցելու համար անհրաժեշտ հոգևոր արժեքները։

Back to top button