Նորություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միակողմանի՝ ՌԴ-Վրաստան ուղղությամբ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Ավելին
Back to top button