ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Օգտակար խորհուրդներ. կոճապղպեղի թեյը՝ հիանալի կազմվածքի գրավական

Առողջ սնունդը եւ ֆիզիկական վարժությունները գեղեցիկ կազմվածք ունենալու նախապայմանն են, սակայն կան որոշ ըմպելիքներ, որոնք նույնպես կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից:

Գիտե՞ք, որ կոճապղպեղի (իմբիր) թեյը խմելով օրական 2-3 անգամ՝ կունենաք հիանալի կազմվածք:

Կոճապղպեղն (իմբիր) արագացնում է նյութափոխանակությունը, կանխում փորկապությունը եւ քայքայում որովայնի անցանկալի ճարպերը:

Այդ հիանալի ըմպելիքը պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Կոճապղպեղի (իմբիր) արմատ

1 հատ կիտրոն

1 ճաշի գդալ մեղր

4 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Ջուրը եռացնել, այնուհետեւ ավելացնել կոճապղպեղը, թողնել կրկին եռա 10-15 րոպե, ավելացնել կիտրոնի հյութը եւ մեղրը, այնուհետ լավ խառնել:

Օգտագործման եղանակը

Անհրաժեշտ է  խմել ամեն առավոտ դատարկ ստամոքսին, ինչպես նաեւ 2-3 բաժակ օրվա ընթացքում:

Աղբյուր՝ kastory.ru

Ավելին
Back to top button
Close