Նորություններ

Հայաստանում վաղը նշելու են ռուսերեն լեզվի օրը

Վաղը ռուս-հայկական սլավոնական համալսարանում տեղի կունենա տոնակատարություն՝ նվիրված ռուսերեն լեզվի օրերի արարողությանը: Այն իրականացվում է Սլավոնական համալսարանի և Հայաստանում ՄԱԿ-ի հասարակական տեղեկատվական բաժնի կողմից: Ռուսերեն լեզվի օրվա տոնակատարությանը մասնակցելու են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրենդլի Բուզետտոն, ՌԴ դեսպան Իվան Վալինկինը, Բելոռուսիայի դեսպան Ստեփան Սուխարենկոն, Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիդովը և Հայաստանում Ռուս համագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը:

Ռուս հանրաճանաչ պոետ Պուշկինի ծննդյան օրը ՄԱԿ-ում բազմալեզվության և մշակութային բազմազանության աջակցության և զարգացման շրջանակներում ավանդական կերպով նշվում է ռուսերեն լեզվի օրը: Այն համարվում է ՄԱԿ-ի բոլոր 6 պաշտոնական լեզուների՝ անգլերենի, արաբերենի, իսպաներենի, չինարենի, ռուսերենի և ֆրանսերենի հավասարության պահպանումը: ՄԱԿ-ի կողմից լեզուների օրվա անցկացումը համարվում է պատմության, մշակույթի զարգացման ՄԱԿ-ի բոլոր պաշտոնական 6 լեզուների համար տեղեկացվածության բարձրացումը:

Հասմիկ Մանուկյան

Back to top button