Նորություններ

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 224 հաղորդում

Ապրիլի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է 224 հաղորդում, որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 72-ը՝ Երևանում, 16-ը՝ Գեղարքունիքի, 25-ը՝ Կոտայքի, 17-ը՝ Լոռու, 5-ը՝ Վայոց Ձորի, 16-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Տավուշի, 14-ը՝ Շիրակի, 37-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Սյունիքի, 8-ը՝ Արարատի մարզերում և 3-ը՝ Զինվորական քննչական գլխավոր վարչությունում:

Հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ իրականացված անհրաժեշտ դատավարական գործողությունների արդյունքում 6 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ նյութ ուղարկվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու համար:

Մնացած հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում նյութերի նախապատրաստումը շարունակվում է։ Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

ՀՀ քննչական կոմիտե

Ավելին
Back to top button