Նորություններ
Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով ՀՀԿ-ն առաջատար է

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները:
Այդ եղանակով քվեարկելու իրավունք է ունեցել 877 քաղաքացի: Քվեարկությանը մասնակցել է 747 ընտրող, անվավեր է ճանաչվել 37 քվեաթերթիկ:
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն- 529
«Ծառուկյան» դաշինք – 73
«Ելք» կուսակցությունների դաշինք – 52
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն – 25
«Հայկական վերածնունդ» կուսակցություն – 3
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք – 17
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինք – 2
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 3
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 6։