ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

«Մենք մեր երկիրը տանուլ ենք տալիս». «Հակառակ կողմը»

«Հակառակ կողմի» տաղավարում ՀՀԿ պատգամավորի թեկնածու Սուքիաս Ավետիսյանը եւ «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանն են:

Նրանք անդրադարձել են դպրոցների 114 տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին վկայող ձայնագրություններին: Սուքիաս Ավետիսյանը պնդում է, թե տնօրենները ՀՀԿ խորհրդի անդամ են եւ աշխատանքից դուրս կարող են զբաղվել ցուցակների հավաքագրմամբ:

Արթուր Համբարձումյանը պնդում է հակառակը, հիշեցնում է նաեւ վերջին հանրահավաքը, երբ ուսանողների եւ երեխաների էին անգամ ուղղորդել գնալ հրապարակ:

«Մենք մեր երկիրը տանուլ ենք տալիս»,-նշեց պատգամավորի թեկնածու Արթուր Համբարձումյանը: Ի պատասխան Սուքիաս Ավետիսյանը նշեց. «Չենք ուզում տանուլ տալ»: Վերջինիս կարծիքով ՀՀԿ-ն դեռ չի սպառել սխալները շտկելու, չարված գործերն ավարտին հասցնելու ժամանակը:

Ավելին
Back to top button