Նորություններ
«Ընտրություններից առաջ ընդդիմադիրների գինը բարձրանում է»

Տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում տեղի ունեցած յուրաքանչյուր ընտրական գործընթացից հետո ձևավորված ընդդիմադիր շարժումներն, ի վերջո, դատապարտված են ձախողման: Ինչո՞վ է սա պայմանավորված և ո՞րն է հայաստանյան ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի հիմնական բացթողումը: Այս հարցի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է փորձագետների հետ, ովքեր խնդիրը մեկնաբանել են տարբեր տեսանկյուններից, բայց նրանցից շատերը նշել են, որ այդ ուժերի ձախողման հիմնական պատճառը միասնաբար հանդես գալու անընդունակությունն է, ինչով էլ պայմանավորված է քաղաքական դաշտի լճացած իրավիճակը: