Նորություններ

«Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ապազգային ու հակապետական է». Վ. Զախարով

«Սերժ Սարգսյանի պարտությունն ընտրություններում միայն ի օգուտ Հայաստանի կլինի»: ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Քաղաքական և սոցիալական հետազոտությունների Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը:

«Ես ժամանակին Սերժ Սարգսյանի կողմնակիցն էի, սակայն հետագայում պարզ դարձավ, որ նա հայ ժողովրդին դիտարկում է որպես գործիք իր և իր մտերիմների ֆինանսական վիճակի բարելավման համար»,- նշեց Վլադիմիր Զախարովը:

Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նախագահության արդյունքը եղավ այն, որ ռեկետը պետական դասակարգում ստացավ:

«Անգամ Մոսկվայում բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկը շրջում է ամբողջ Հայաստանով մեկ և զավթում է իրեն դուր եկած բիզնեսների եւ կառույցների 50%-ը: Մի խոսքով, դա կոչվում է հանցագործություն: Սերժ Սարգսյանի քաղաքականությունն ապազգային ու հակապետական է: Հենց դրա պատճառով է, որ մարդիկ փախչում են երկրից: Նրանց մեծ մասը գնում է Ռուսաստան, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ ակտիվ քաղաքականությունից:

«Նա մինչև վերջ կպայքարի իր իշխանության պահպանման համար: Հենց դրա համար Սերժ Սարգսյանն իրեն ամենահնազանդ երկու մարդու՝ Վիգեն Սարգսյանին ու Գեորգի Կուտոյանին նշանակեց ամենակարևոր նախարարությունների ղեկավարների պաշտոնում: Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, որպեսզի բանակը հավատարիմ լինի Սերժ Սարգսյանին, իսկ Գեորգի Կուտոյանը նշանակվեց  Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, որպեսզի վերահսկի երկրի բոլոր ներքին գործընթացները»,- նշեց Վլադիմիր Զախարովը:

Գոռ Ալեքսանյան, ք. Մոսկվա

Ավելին
Back to top button