ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Խնձորի քացախի օգտակար հատկությունները

Խնձորի քացախը բնական մթերք է, որի հզոր ազդեցությունը կասկածներ չի առաջացնում: Քացախի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում են մանրէները եւ վնասակար բակտերիաները:

Խնձորի քացախը կարելի է օգտագործել

1.Կոկորդի ցավի դեմ

Մեկ բաժակ խնձորի քացախի ¼ մասը խառնել 1 բաժակ տաք ջրով: Այս խառնուրդով պետք է ողողել կոկորդը, եւ բերանի խոռոչի բոլոր վնասակար մանրէները կվերանան:

2.Այրոցի դեմ

1 թեյի գդալ խնձորի քացախը քիչ քանակությամբ ջրով օգնում է ազատվել այրոցից:

3.Հարբուխի դեմ

Եթե ձեր մոտ սկսվում է հարբուխ, եւ զգում եք, որ քիթը փակ է, անհրաժեշտ է խմել մեկ բաժակ ջրի եւ մեկ թեյի գդալ խնձորի քացախի խառնուրդը: Քացախը պարունակում է  А, В1, В2, В6, С վիտամիններ, ինչպես նաեւ քացախաթթու: Այս նյութերն առաջացնում են լորձի արտահոսք:

4.Թեփի դեմ

Խնձորի քացախն ամրապնդում է մազերը՝ դարձնելով դրանք փարթամ եւ պայծառ, ինչպես նաեւ վերացնում է թեփը: Բաժակի ¼ մասով քացախ եւ նույնքան ջուրը խառնել եւ քսել մազերին լվանալուց հետո: Կարելի է այն թողնել մազերին 15 րոպե առավել լավ արդյունք ստանալու համար: Թեփն անհետ կվերանա:

5.Ջղակծկումների դեմ

Ջղաձգումները հաճախ վկայում են կալիումի պակասության մասին: 2 ճաշի գդալ քացախը խառնել մեկ թեյի գդալ մեղրի հետ եւ ավելացնել տաք ջուր, կստացվի միջոց ջղաձգումների դեմ, որը լրացնում է օրգանիզմում կալիումի պակասը: Բացի դրանից, քացախը պարունակում է մագնեզիում, ֆոսֆոր, պղինձ ու ծծումբ:

6.Մաշկի քորի դեմ

Եթե անհանգստացնում է մաշկի քորը, անհրաժեշտ է մի քիչ քացախ քսել: Բնական քացախի հակասնկային եւ հակաբակտերիալ հատկությունը կօգնի ազատվել մաշկի տարատեսակ ախտահարումներից:

7.Գորտնուկների դեմ

Վիրուսային գորտնուկները կարելի է վերացնել՝ դրանց վրա քսելով խնձորի քացախ: Դա պետք է պարբերաբար անել արդյունք ստանալու համար:

8.Ոտքերի տհաճ հոտի դեմ

Ամեն երեկո պետք է ոտքերը դնել խնձորի քացախի մեջ, եւ կմոռանաս այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են քրտնարտադրությունը եւ ոտքերի հոտը: Քացախը վերացնում է սնկային հիվանդությունները՝ շնորհիվ իր մանրէասպան հատկության:

9.Ստամոքսի փքվածության դեմ

Ստամոքսի փքվածությունից խուսափելու համար անհրաժեշտ է ուտելուց առաջ մեկ բաժակ քացախաջուր խմել: Օգնում է կարգավորել մարսողությունը, աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ ակտիվացնել նյութափոխանակությունը:

10.Տան տհաճ հոտի դեմ

Բացել քացախը ջրով, խառնուրդը հեղուկացրով շաղ տալ տան մեջ, եւ կազատվեք տան տհաճ կենցաղային հոտից:

11.Կեղտոտության դեմ

Քացախի միջոցով կարելի է մաքրել երեւացող կեղտաբծերը, բորբոսը: Այն բազմաֆունկցիոնալ մաքրող միջոց է, որն ավելի մատչելի է, քան մյուս քիմիական միջոցները:

12.Խցանված ջրափոխակների դեմ

Մեկ բաժակ քացախը խառնել կես բաժակ կերակրի սոդայի հետ: Սոդայով քացախը հիանալի կերպով կմաքրի ջրափոխակները եւ կվերացնի բոլոր տհաճ հոտերը:

13.Բորբոսի դեմ

Լոգասենյակի սալիկների եւ լվացքի մեքենայի ներսում առկա բորբոսը սովորական բան է: Քացախն օգնում է հեռացնել բորբոսը ցանկացած մակերեւույթից, կարելի է նաեւ լվանալ շորերը՝ մի քիչ քացախ ավելացնելով: Սպիտակ վարագույրը ձյունաճերմակ տեսք կունենա քացախով լվանալուց հետո:

14.Շորերի վրայի ծալքերի դեմ

Խորամանկ միջոց առանց արդուկի արդուկված շորեր ունենալու համար: Քացախը խառնել ջրի հետ 1:3 հարաբերությամբ եւ շաղ տալ հագուստի վրա: Երբ շորերը չորանան, ծալքերը կանհետանան:

15.Կահույքի վրայի բծերի դեմ

Կահույքի, գորգերի վրայի կեղտաբծերն ակնհայտորեն կանհետանան քացախի միջոցով: Գորգի կամ կահույքի կեղտաբծերը սրբել  քացախի եւ աղի խառնուրդով, եւ մաքրությունը երաշխավորված է:

Աղբյուր՝ kastory.ru

Ավելին
Back to top button
Close