ԱՌԱՆՑՔՈՒՄ

«Երկիրն այս վիճակին հասցրել են ձեզ փող բաժանողները». «Առանցքում»՝ Արթուր Համբարձումյանի հետ

Շիրակի մարզում ու Գյումրիում ընթացող ընտրապայքարի, քարոզարշավի ընթացքի վերաբերյալ ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակում մեր լրագրողը զրուցել է «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածու Արթուր Համբարձումյանի հետ: Պատգամավորության թեկնածուն, վերլուծելով քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները, նշում է.

«Իմ մոտ տպավորություն է, որ ընտրական պայքարը մտնում է իր վճռական փուլ, եւ ես՝ որպես խաղացողներից մեկն, այնպիսի տպավորություն եմ ստանում, որ երկու թիմեր դուրս են եկել ֆուտբոլ խաղալու, մեկը խաղալու է այդ խաղի սահմանված կանոններով, իսկ խաղադաշտի այն կողմում դուրս են եկել 30-35 հոգի՝ մեկը կացինով, մեկը պլաշով, մեկը դարպասի հարեւանությամբ իր կեղտոտ փողերն է դրել ու սկսում է բաժանել: Դատավոր ընդհանրապես չկա, դատավորն, ասենք, տրիբունաներում նստած քաբաբ է ուտում: Իրենք որքան էլ ասեն՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, միեւնույն է, հայրենիքն իսկապես վերածեցին կրկեսի: Ու այսօր Գյումրի քաղաքում տոտալ փող է բաժանվում, թաղամասեր կան, որտեղ 2-3 ներկայացուցիչներ են մտել իրենց սեւ, կեղտոտ գործն արել: Ես կոչ եմ անում գյումրեցիներին՝ չտրվել այդ գայթակղությանը, ճիշտ է, բարդ բան է, բայց պետք է հասկանալ, որ իրենց այդ վիճակին հասցրել են այդ նույն մարդիկ, ովքեր այսօր փող են բաժանում»,- նշում է Արթուր Համբարձումյանը:

Ավելին
Back to top button