Քո ձայնը

26-ամյա տղան արդեն մեկ տարի գամված է անկողնուն

Գյումրեցի Ղազարյանների ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի մասին տեղեկություններ ԳԱԼԱ-ն ստացել է էլեկտրոնային փոստի միջոցով: Խնդրել են հրապարակել  ընտանիքի վիճակն ու սոցիալական նկարագիրը փաստող մի քանի տեղեկություններ:

Ղազարյանների ընտանիքը բաղկացած է հինգ անդամից: Արդեն երկար ժամանակ է, ինչ բնակվում են տնակում: 12 տարեկան երեխային դպրոցական պարագաներով եւ հագուստով  ապահովել չեն կարող:

Ընտանիքի անդամներից ոչ մեկը չունի աշխատանք, ինչի պատճառով չեն կարող ապահովել իրենց ամենօրյա կարիքները:

Իսկ ամենասարսափելին ընտանիքի անդամներից Հովհաննես Ղազարյանի վիճակն է, ով գամված է անկողնուն:

26-ամյա Հովհաննես Ղազարյանը 2016թ. ավտովթարի հետեւանքով գլխի վնասվածք է ստացել: Տղային արյունահոսությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երեք օր մնացել է  կոմայի մեջ: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխի հեմատոմա: Հովհաննեսին անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը, ինչի համար անհրաժեշտ գումար չունեն:

Ղազարյանների ընտանիքը դիմում է բոլոր բարի կամեցող քաղաքացիներին՝ խնդրելով  ֆինանսական աջակցություն երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար:

Հասցեն՝ քաղաք Գյումրի, Երեւանյան խճուղի 149/444 ա տնակ:

Հեռախոսահամար 094893606:

16976465_1446616988691513_1408796086_n

Back to top button