Սպորտ
Անգլիայի գավաթ․ «Արսենալը» ջախջախիչ հաղթանակ տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

«Արսենալը» հաղթահարեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի արգելքը՝ 5։0 հաշվով առավելության հասնելով «Լինքոլն Սիթիի» նկատմամբ։
«Զինագործներից» մեկական գոլ խփեցին Թեո Ուոլքոտը, Օլիվյե Ժիրուն, Ալեքսիս Սանչեսը, Աարոն Ռեմսին, մեկ անգամ էլ գնդակը սեփական դարպասն ուղարկեց Լյուկ Ուոտերֆոլը։
Կիսաեզրափակիչ փուլի իր մրցակցին «Արսենալը» կիմանա այս փուլի բոլոր հանդիպումների ավարտից հետո կայանալիք վիճակահանության արդյունքում։