Նորություններ

Կայացել են բոլոր 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը

ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան, այսօր` մարտի 11-ին, կայացել են 2017թ. ապրիլի 2-ի Ազգային Ժողովի ընտրությունների համար ձևավորված բոլոր 2009 տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը:

2017 թվականի մարտի 12-ից կմեկնարկեն ձևավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների ավելի քան 16 հազար անդամների համար նախատեսված ընտրությունների անցկացման վերապատրաստման դասընթացները:

 ԿԸՀ մամուլի ծառայություն

Back to top button