Ապրիլյան պատերազմի համար մեղադրե՞լ իշխանություններին, թե՞ ոչ. «Հակառակ կողմում» Էդմոն Մարուքյանն ու Արտակ Զաքարյանն են

«Հակառակ կողմը» հաղորդման տաղավարում բանավիճում են «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Վերջինս համոզված է, որ ՀՀԿ-ի գործերը վատ չեն, պարզապես բարդ են, քանի որ աշխարհի պրոբլեմներն են բարդ:
Ի՞նչ է առաջարկում ՀՀԿ-ն ընտրողին, հարցին Զաքարյանը պատասխանում է.
«Ընդհանրացված տեսքով եթե ասեմ, անվտանգություն եւ առաջընթաց: Անվտանգություն, որն առանց առաջընթացի հնարավոր չէ ապահովել լիարժեք, եւ առաջընթաց, որի համար ամենակարեւոր պայմանն անվտանգությունն է»,- նշում է Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ պետք չէ ապրիլյան պատերազմի համար մեղադրել ՀՀԿ-ին:
«Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը նշում է. «Մեր քաղաքացիները պետք է փոփոխություն կատարեն: Այն բոլոր ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, նրանք բոլորը կամ եղել են իշխանության մեջ, կամ կոալիցիայի մաս են եղել, կամ որպես ընդդիմություն հիասթափեցրել են մեր հանրությանը: «Ելք» դաշինքը միակ այլընտրանք է, որը կարող է բերել այդ փոփոխությունը:
«Ելք» դաշինքի եւ ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչների բանավեճը՝ ստորեւ: