1786 տեղամասերում ՀՀԿ-ականներն են զբաղեցնում նախագահի և քարտուղարի պաշտոնները
Ինչպես հայտնի է, 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորվել է 38 տարածքային ընտրական հանձնաժողով, որից 10-ը Երևանում, 28-ը՝ մարզերում:
Նախկինում, հիշեցնենք, 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր գործում:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև կատարվել է հետևյալ կերպ. 2009 տեղամասերից 1786-ում ՀՀԿ-ն է զբաղեցրել նախագահի կամ քարտուղարի պաշտոնները:
Միայն 223 տեղամասում է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չի զբաղեցրել նախագահի կամ քարտուղարի պաշտոն:
Այն տեղամասերում, որտեղ, ասենք, տեղամասային ընտրական հանձնաժողովում նախագահի պաշտոնը զբաղեցնում է «Ժառանգության» կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչը, քարտուղարի պաշտոնը հիմնականում բաժին է ընկել ՀՀԿ-ին:
ԲՀԿ-ն երկրորդն է՝ 1250 ներկայացուցիչ՝ նախագահի և քարտուղարի պաշտոնները մեկտեղ վերցրած:
ՀԱԿ-ն ունի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի 314 տեղ:
ՕԵԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունի 224 ներկայացուցիչ:
«Ժառանգություն» կուսակցությունն ունի ընդհանուր առմամբ 222 ներկայացուցիչ ՏԸՀ-ների նախագահի և քարտուղարի պաշտոններում:
ՀՅԴ-ն՝ 112 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, 112՝ քարտուղարի:
Դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները
Ապրիլի 2-ին դիտորդական առաքելություն կիրականացնի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ):
Դիտորդական առաքելություն կիրականացնեն տեղական 6 կազմակերպություն:
Համաձայն ԿԸՀ կայքում մուտքագրված տվյալների՝ տեղական բոլոր 6 կազմակերպությունները մեկտեղ չեն կարողանալու ապահովել մեկական դիտորդ Հայաստանի տարածքում գտնվող բոլոր տեղամասերում: Ընդհանուր առմամբ 6 կազմակերպություն կունենան 1546 դիտորդ:
Ներկայացնենք նաև ՀՀ ընտրողների քանակն ըստ ընտրական տարածքների
Արմենուհի Վարդանյան