Սպորտ

Խեսե. Միայն «Ռեալը» կարող էր 0:4-ից հետո փրկվել

«Լաս Պամասի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Պարի Սեն Ժերմենին», կարծիք է հայտնել «Բարսելոնայի» դեմ փարիզցիների պատասխան խաղի մասին: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին մրցավեճում ֆրանսիական թիմը հաղթել է 4:0 հաշվով:

««Ռեալը» միակ թիմն է, որը կարող էր այդ իրավիճակում փրկվել: Եթե ՊՍԺ-ն նույն իրավիճակում հանդիպեր «Ռեալի» հետ, ես կասկածներ կունենայի: «Բարսելոնան» շանս չունի:

Փարիզցիները հիանալի ֆուտբոլիստներ ունենալուց զատ ֆունկցիոնալ առումով նույնպես շատ լավ են պատրաստված: Նրանք լավ են մարզված: Էմերին տակտիկայի ու ֆիզիկական պատրաստության ուղղությամբ ահռելի աշխատանք է կատարել:

«Բարսելոնայի» խնդիրը շատ բարդ է: Նրանք պետք է 4 գոլ խփեն և սեփական դարպասն անառիկ պահեն: Ցանկանում եմ, որ ՊՍԺ-ն հաղթի ու հաջորդ փուլ անցնի»,- ESPN-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

sport.times.am

Ավելին
Back to top button