Միջազգային

Պալմիրան ազատագրված է. մարտերի ժամանակ ռուսաստանցի գեներալ է վիրավորվել

Պալմիրա հնագույն քաղաքն ամբողջությամբ ազատագրված է: Սիրիական բանակային ուժերը գրավել են քաղաքի հյուսիսային եւ հարավային բարձունքները եւ գրոհում են արեւելյան ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա նշել է, որ ՌԴ օդուժը հարվածներ չի հասցրել քաղաքի պատմական, մշակութային արժեք ներկայացնող կառույցների ուղղությամբ: Ռուսաստանյան օդուժի հրթիռակոծությունների արդյունքում սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մի քանի տասնյակ զինյալներ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Պալմիրայի համար մղվող մարտերի ժամանակ ծանր վիրավորում է ստացել գեներալ-մայոր Պյոտր Միլյուխինը, ում տեղափոխել են Մոսկվա:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button