ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Մթերքներ, որոնք արագացնում են նյութափոխանակությունը

Ներկայացնում ենք մթերքների ցուցակ, որոնք կօգնեն արագացնել նյութափոխանակության գործընթացները՝ առավելագույնս հագեցնելով եւ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չստեղծելով:

Նյութափոխանակությունն արագացնող 6 մթերք

Հնդկահավի եւ հավի միս

Դիետիկ միսը, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ՝ խթանում է նյութափոխանակության գործընթացների արագացումը: Օրինակի համար, հավի կրծքամիսն ուտելով, որը պարունակում է 300 կկալ, դուք երկար ժամանակ կմոռանաք սովի մասին եւ կլինեք էներգիայով լի՝ առանց կազմվածքը խախտելու:

Կաթնամթերք

Նյութափոխանակության լավացման համար անհրաժեշտ է հոգ տանել մկանային զանգվածի մասին: Սննդակարգի մեջ անհրաժեշտ է ներառել առանց յուղի կաթնամթերք՝ կալցիումի եւ վիտամին D-ի աղբյուր, որոնք անհրաժեշտ են ոսկորների եւ մկանների առողջությանը:

Ձավարեղեն

Ձավարեղենի մարսումը ժամանակատար գործընթաց է: Բջջանյութով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում օրգանիզմը քայքայում է երկու անգամ շատ կալորիա: Ավելի օգտակար է ուտել շագանակագույն բրինձ եւ վարսակ, քան վերամշակված հացահատիկ:

Կծու պղպեղ

Կապսաիցինն ակտիվ բաղադրիչ է, որը պարունակում է կծու պղպեղը: Այդ նյութը պայքարում է ավելորդ քաշի դեմ:

Թեյ

Տաք կամ սառը թեյն արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է հզոր հակաօքսիդանտներ, որոնք հայտնի են բուժական ներուժով:

Հնդկաձավար եւ ոսպ

Օրգանիզմում երկաթի պակասությունը հանգեցնում է նյութափոխանակության գործընթացների խախտման, ինչպես նաեւ սակավարյունության: Մի մոռացեք ձեր սննդակարգի մեջ ներառել մթերքներ, որոնք հարուստ են արժեքավոր հանքանյութերով: Հնդկաձավարը եւ ոսպը կօգնեն այդ հարցում:

Քաշի արդյունավետ նվազման համար պետք է օգտագործել բավարար քանակությամբ ջուր. դիետոլոգները խորհուրդ են տալիս օրական խմել 2 լիտր ջուր՝ առանց հաշվի առնելու մյուս ըմպելիքները: Այս վեց մթերքները բավարար են օրվա լիարժեք սննդակարգը կազմելու համար:

Աղբյուր՝ kastory.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button