ՀԱՏՈՒԿ ԱՆԴՐԱԴԱՐՁ

Սերժ Սարգսյանի «սպիտակ քարոզարշավները» 2008-2017թթ.-ին

ՀՀ-ում իշխող Հանրապետականը պատրաստվում է «սպիտակ քարոզարշավի»: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ շեշտը դնելու են իրենց արածը ներկայացնելու վրա, մատնանշելու են այն ծրագրերը, որոնք խոստացել և իրականացրել է ՀՀԿ-ն:

Այսօր արդեն ՀՀԿ փոխնախագահը ֆեյսբուքյան իր էջում խոստովանում է. «Մենք կարող էինք ավելի լավ աշխատել, բայց մեզանից լավ ոչ ոք չէր կարող աշխատել»:

Առաջ Հայաստան. 2008թ.

2009թ.-ի արդյունքներով, ըստ ՀՀ ԱՎԾ պաշտոնական վիճակագրության, երկրում գրանցվեց տնտեսական անկում, ՀՆԱ-ի 14.1%-ոց նվազում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ 2009 թ.-ին Հայաստանից հեռացել և չի վերադարձել 52.198 մարդ, իսկ արդեն 2010թ.-ի 9 ամիսների տվյալներով՝ 69.890 մարդ:
Հավատանք, որ փոխենք. 2012թ.

2012թ.ին երկրի պետական վիճակագրությամբ աղքատների թվաքանակը կազմեց մոտ 980 հազար (շատ աղքատների թվաքանակը՝ 408 հազար մարդ, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը՝ մոտ 85 հազար:

2012թ. ՀՀ-ից հեռացել է 42.7 հազար մարդ:
Դեպի ապահով Հայաստան. 2013թ.

2013թ.-ին և հաջորդող տարիներին Հայաստանից երիտասարդ ուղեղների արտահոսքը շարունակվեց:

Միայն 2013թ.-ին, ըստ պաշտոնական վիճակագրության, երկրից հեռացավ 123 հազար 303 ՀՀ քաղաքացի:

Հայաստանում աղքատության մակարդակը 2013թ.-ին կազմեց 32%:

Հայաստանն ունեցավ 800 հա հողային կորուստ, հարյուրից ավելի զոհեր և հարյուրավոր վիրավորներ:

Ս. Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիները

1.Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «ապահով» երկրից հեռացել և այլևս չեն վերադարձել շուրջ 335 հազար քաղաքացի:

2.Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին ՀՀ-ում աղքատ էր բնակչության 26,5 տոկոսը, 2016թ.-ի ԱՎԾ տվյալներով՝ 29.8 տոկոսը: Հայաստանում յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է:

3.Հայաստանի արտաքին պարտքը 2008-ի 1.9 միլիարդից աճել է՝ 2016-ի վերջում հասնելով 5.934.776 հազ. ԱՄՆ դոլարի:

4.Ս. Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում 800 հա-ի կորուստ, 100-ից ավելի զոհեր, հարյուրավոր վիրավորներ:

2017 թ.-ին Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն հավակնում են ձևավորել մեծամասնություն և ստանալ 50+1 տոկոս, խոստանում են այս անգամ «անվտանգություն և առաջընթաց»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button