ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

7 մթերք, որոնց կորիզներն օգտակար են

Սովորաբար ցանկալի չէ, երբ կորիզները լինում են մրգերի մեջ, եւ մարդիկ հաճախ ուրախանում են, երբ իրենց բաժին հասած միրգն առանց կորիզի է լինում:

Սակայն Արեւմուտքում ձեւավորվել է որոշակի միտում՝ մրգերն ու բանջարեղենն օգտագործել ամբողջությամբ՝ կճեպով եւ կորիզներով՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ կորիզները կյանք են տալիս բույսերին եւ օգուտ մարդկանց:

Այսպես, ըստ հետազոտությունների արդյունքների՝ դրանցից շատերն օգտակար են մեր օրգանիզմի համար: Ընդամենն անհրաժեշտ է մանրացնել կորիզները, ինչը հնարավոր է միայն բլենդերի միջոցով: Մենք կներկայացնենք 7 մրգերը, որոնք անհրաժեշտ է ուտել կորիզներով, ինչպես նաեւ որոշ պտուղներ, որոնց կորիզները չպետք է օգտագործել առհասարակ:

Կորիզներ, որոնք անվնաս եւ օգտակար են առողջության համար

Ձմերուկի կորիզը

Ձմերուկի կորիզները երկաթի եւ ցինկի պահեստ են, օգտակար են մարսողության համար: Ապացուցված է նաեւ, որ դրանք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչպես նաեւ բարելավում մաշկը: Բնականաբար, խոսքը գնում է ոչ ջերմոցային պտղի մասին:

Սեխի կորիզը

Սեխի կորիզներն առանց ծամելու ուտելու դեպքում նրանք արագ բնական ճանապարհով դուրս կգան եւ կծառայեն որպես բնական լուծողական: Սակայն խորհուրդ ենք տալիս սեխի հատիճները լավ ծամել, որպեսզի ստանաք անհրաժեշտ մարսողական ֆերմենտները, որոնք կարող են օգնել ստամոքսի խանգարումների ժամանակ: Բացի այդ ֆերմենտներից, սեխի կտերը պարունակում են սպիտակուց, ֆոսֆոր, կալիում եւ վիտամին А:

Խաղողի կորիզը

Բոլորիս քաջ հայտնի է, որ կարմիր գինին եւ խաղողը համարվում են ռեսվերատրոլի հարուստ աղբյուր, ինչն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Բացի դրանից, այն օժտված է նաեւ սիրտ-անոթային համակարգն ամրապնդելու հատկությամբ, ինչպես նաեւ նվազեցնում է Ալցգեյմեր հիվանդության զարգացման ռիսկը: Այդ հզոր նյութը կա նաեւ խաղողի կորիզներում:

Կիվիի կորիզ

Կիվիի կորիզները հարուստ են վիտամին Е-ով, որն ապահովում է գեղեցիկ տեսք եւ հիանալի մաշկ, շողացող մազեր եւ ամուր եղունգներ: Այն պարունակում է նաեւ մեծ քանակությամբ օմեգա-3, որն օգնում է պայքարել բորբոքումների դեմ:

Ցիտրուսների կորիզը

Կիտրոնի եւ լայմի կորիզները պարունակում են մեծ քանակությամբ սալիցիլաթթու՝ ասպիրինի հիմնական բաղադրիչը: Հենց այդ պատճառով օգտակար է դրանք ծամել գլխացավի ժամանակ: Իսկ նարնջի կորիզներն իրենց մեջ առկա վիտամին B17-ի շնորհիվ պայքարում են քաղցկեղի դեմ, ինչպես նաեւ սնկային հիվանդությունների:

Նռան կորիզը

Նռան կտերը հարուստ են պոլիֆենոլներով, ինչպես նաեւ կվերցետինով եւ անտոցիանինով, որոնք օգտակար են սրտի կանոնավոր աշխատանքի եւ քաղցկեղի դեմ պայքարելու համար: Բացի դրանից, հզոր հակաօքսիդանտները կարող են բարձրացնել առողջ բջիջների գոյատեւումը եւ սպանում են քաղցկեղային բջիջները:

Արմավի կորիզը

Քչերին է հայտնի, որ արմավի կորիզը կարող է օգտակար լինել: Ըստ հետազոտությունների արդյունքների՝ արմավի կորիզը, համեմատած պտուղի հետ, պարունակում է ավելի շատ սպիտակուց եւ ճարպ: Այն համարվում է սելենիումի, պղնձի, կալիումի եւ մագնեզիումի աղբյուր, իսկ կորիզներից ստացված փոշին օգտագործվում է աղեստամոքսային տրակտի խանգարումների եւ տարատեսակ բորբոքումների դեպքում:

Կորիզներ, որոնք չպետք է ուտել

Դեղձի, նեկտարինի, սալորի, ծիրանի եւ բալի կորիզները պարունակում են որոշակի նյութեր, որոնք կարող են վերածվել ցիանիդի: Այդ նյութի անգամ քիչ քանակությունը կարող է իրենից լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար:

Խնձորի եւ տանձի կորիզները նույնպես պարունակում են ցիանիդ, սակայն քիչ քանակությամբ, այդ պատճառով դրանց օգտագործումը վատ ազդեցություն չի թողնում:

Ավոկադոյի կորիզը համարվում է քիչ թունավոր, սակայն դրա օգտագործումը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, ինչպես նաեւ հանգեցնում է աղեստամոքսային տրակտի խանգարման:

Աղբյուր՝ mirkrasoty.life

Ավելին
Back to top button
Close