«Մանչեսթեր Յունայթեդը»՝ Անգլիայի լիգայի գավաթակիր

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սաութհեմփթոն» հանդիպումը։
Առաջին խաղակեսն անցավ «կարմիր սատանաների» առավելությամբ և ավարտվեց 2։1 հաշվով։ Նախ մեկական գոլ խփեցին Զլատան Իբրահիմովիչը և Ջեսի Լինգարդը, ապա «Սաութհեմփթոնին» խաղը փրկելու հույս պարգևեց Մանոլո Գաբյադինին։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Գաբյադինին դուբլ ձևակերպեց։ Հաշվի հավասարությունը պահպանվեց մինչև 87-րդ րոպեն, երբ դուբլի հեղինակ դարձավ և իր թիմի համար տիտղոս ապահովեց Իբրահիմովիչը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ խաղին։
Անգլիայի լիգայի գավաթ, եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Սաութհեմփթոն»՝ 3։2
Գոլերը՝ Իբրահիմովիչ 19՛, 87՛, Լինգարդ 38՛ — Գաբյադինի 45+՛, 48՛